ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն է ստացել

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն է ստացել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։

Օրենքի նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի օգտին քվեարկել է միայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական: Նախագծի ընդունվելու դեպքում վերոնշյալ պաշտոնների հավակնորդների համար սահմանվելու էին պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---