Ադրբեջանի Միլի մեջլիսը դիմել է Ալիևին՝ արձակման և արտահերթ ընտրությունների հարցով![]() 2 դեկտեմբերի 2019 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի ընդլայնված նիստը, որն անցնելու է դեկտեմբերի 3-ին, կարող է վերջինը դառնալ V գումարման խորհրդարանի համար: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը: Միլի Մեջլիսը որոշել է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման հարցով, գրում է Haqqin.az-ը: Նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել 99 ձայնով: Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Ադրբեջանի Միլի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |