ՃՈ տեսուչը վարորդական իրավունքի համար 50,000 դրամ կաշառք է վերցրել (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի Գյումրի ավագ տեսուչի ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Գյումրիի մի բնակիչ Գյումրու մեկ այլ բնակչի միջնորդությամբ վարորդական իրավունքի տրամադրման համար նախատեսված գործնական քննությունը դրական ստանալու համար նոյեմբերի 24-ին որպես կաշառք փոխանցել է 50, 000 դրամ։ Գումարը փոխանցելուց հետո քաղաքացին մասնակցել է գործնական քննությանը, որն ընդունել է ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի ավագ տեսուչը։ Վերջինս, գործելով քննության եկած անձի օգտին, առանց նրա կողմից տրանսպորտային միջոց վարելու գործնական քննության սահմանված նորմատիվ վարժությունները կատարելու, քննությունը գնահատել է դրական, ինչի արդյունքում քաղաքացին ստացել է վարորդական իրավունքի վկայականը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել կաշառք տալու և ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ և ՆԱՎ-ում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |