Շահեն Հարությունյանը ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա![]() 2 դեկտեմբերի 2019 - 23:08 AMT PanARMENIAN.Net - Երևանում ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկ է լցրել ռուս դրամատուրգ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, ապա այդ մասին հրապարակում արել ֆեյսբուքյան իր էջում: «Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել է ակտիվիստը։ Նոյեմբերի 30-ինԿրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այդ նույն հուշատախտակն ապամոնտաժումից օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել: Հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակը սև ներկով էր ներկել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |