Լավրով. Պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին![]() 3 դեկտեմբերի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ասել է, որ հարկավոր է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին: «Համամիտ եմ Ձեզ հետ, որ երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռևս շատ անելիք կա: Միանգամայն համամիտ եմ այն թեզին, որ հարկավոր է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին, որոնց հավանություն են տվել երկու կողմերը, և որոնք ամրագրված են ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտում»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Լավրովը հավելել է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: «Մենք շահագրռգված ենք, որ այն պայմանավորվածությունները վստահության միջոցների, հումանիտար շփումների հաստատման, այդ թվում ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովում և հաստատվել Մոսկվայում կայացած նախարարների հանդիպմանը, կյանքի կոչվեն: Դրանք աստիճանաբար իրականացվում են: Հուսով եմ, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը թույլ կտա համակարգել այդ գործընթացները»,-ասել է Լավրովը: Լավրովը Բաքու է ժամանել դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով: Ավելի վաղ Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովն ասել էր, որ Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի: «Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»,- նշել էր Լավրովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |