ՌԴ ՔԿ-ն ավարտել է Խաչատուրյան քույրերի գործի քննությունը![]() 3 դեկտեմբերի 2019 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի քննությունը: Այդ մասին հայտնել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Քննությունը վարել է գերատեսչության կենտրոնական աշխատակազմի Գլխավոր քննչական վարչությունը: Քույրերի կողմից իրենց հոր սպանության քրգործում մեկ հոդված կա՝ «Նախնական պայմանավորվածությամբ խմբակային սպանություն» հոդվածը: Ըստ Պետրենկոյի, քննության վարկածով, 2018-ի հուլիսի 27-ին, Խաչատուրյան քույրերը, գտնվելով բնակարանում, «գործելով նախնական պայմանավորվածությամբ և սուր հակակրանք տածելով հոր հանդեպ, վերջինիս բազմակի հարվածներ են հասցրել դանակով և մուրճով», գրում է «Ռոսիյսկայա գազետան»: «Մեղադրյալների գործողությունները գնահատելիս, պարզվել է, որ հանցագործության դրդապատճառ է հանդիսացել անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր հոր կողմից տևական ժամանակահատվածում իր դուստրերին ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառելով, ինչը քննությունը հաշվի է առել որպես մեղմացուցիչ հանգամանք»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը: Համալիր հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունները պարզել են գործով անցնող անձանց հոգեկան վիճակը՝ քույրերից 2-ը սպանություն կատարելու պահին կարող էին գիտակցել իրենց կատարած գործողությունների փաստացի բնույթն ու ղեկավարել դրանք: ՔԿ պաշտոնական ներկայացուցիչն ասել է նաև, որ քննությունը բավարար ապացուցողական բազա է հավաքել, որի հիման վրա Խաչատուրյան քույրերի գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Կրտսեր քրոջ քրգործն ուղարկվել է դատախազին հետևյալ նշումով՝ «բժշկական բնույթի հարկադիր միջոցների կիրառման մասին»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |