Էրդողանի հայտարարությունները դժվար թե կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը14 նոյեմբերի 2008 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհում բավականաչափ կշիռ ունեցող երկրի վարչապետին վայել չէ այդպես արտահայտվել մի ժողովրդի սփյուռքի մասին, որը հենց Թուրքիայի պատճառով սփռվեց աշխարհով մեկ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Ռեջեպ Թայիպի խոսքերն այն մասին, որ «հայկական սփյուռքը զբաղվում է էժանագին լոբբինգով»:Հայ թուրքագետի խոսքերով, նման հայտարարությունները առավել եւս տեղին չեն, եթե հաշվի առնել, որ Թուրքիան կարծես թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում է ցանկանում: «Նման հայտարարությունները դժվար թե կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը»,- ընդգծել է Սաֆրաստյանը: Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանում ելույթ ունենալիս Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Բարակ Օբամայի հայտարարությունների մասին խոսքում հայտնել է, որ Ամերիկայի հայկական համայնքը «անարդար քաղաքականություն» է վարում: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Ճիշտ չի լինի դատողություններ անել` հիմնվելով «էժանագին քաղաքական լոբբինգի» վրա»,- հայտնել է Ռեջեպ Թայիպ Էրդողանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |