«Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատարը ձերբակալվել է 3 դեկտեմբերի 2019 - 12:28 AMT PanARMENIAN.Net - «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատարը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցված քրեական գործը և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից իր վստահությանը հանձնված գույքի՝ հողատարածքների վարձակալության գումարներն առերևույթ յուրացնելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով, 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդված 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդված 3-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով և հարցաքննվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |