Տեղական շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն

Տեղական շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն

PanARMENIAN.Net - Շուտով տեղական շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հավելեով, որ նոր ավիաընկերությունն արդեն հայտ է ներկայացրել՝ գրանցվելու նպատակով, հաղորդում է Factor.am-ը:

«Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամառային սեզոնից պատրաստվում են իրականացնել 13 ուղղությունով չվերթներ։ Հաշվի առնելով, որ ավիաընկերությունը նոր է բացվել, հնարավոր չէ կանխատեսել ուղևորահոսքը, բայց ավիաընեկությունը տեղեկացրել է, որ շաբաթական իրականացվելու է 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ունենալու է 388,000 նստատեղ։ Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում կբացի ավելի քան 200 աշխատատեղ»,- ասել է Ռևազյանը։

Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթները: Օրինագիծը ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Ըստ Ռևազյանի՝ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300,000 ուղևորով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---