Մամեդյարով. ԼՂ շուրջ բանակցությունները փակուղում են![]() 3 դեկտեմբերի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղում են: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս վիճակը ոչ մի տեղ չի տանում»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Interfax.az-ը: Նա նշել է, որ հակամարտությունը պետք է փուլ առ փուլ կարգավորվի: «Առաջին հերթին, անշուշտ, բանակը պետք է կայազոր վերադառնա, ոչ թե դաշտում լինի: Հետո արդեն կարելի է մտածել փախստականների վերադարձի, տնտեսական հնարավորությունների և ճանապարհների ապաշրջափակման մասին»,-ասել է Մամեդյարովը: Ավելի վաղ Երևանում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին:«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնոշման իրավունքի իրականացում առանց սահանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - նշել է Մնացականյանը: Ընթերցեք նաև.Լավրով. Ռազմատեխնիկական գործակցությունը Բաքվի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |