Լավրով. Կողմ եմ Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև շփումներին![]() 3 դեկտեմբերի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմ է «շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»: «Ես կողմ եմ շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»,-ասել է Լավրովը՝ մեկնաբանելով հայ և ադրբեջանցի լրագրողների վերջերս կայացած փոխադարձ այցերը: Ըստ Լավրովի, Ռուսաստանն այդ նախաձեռնության հեղինակներից մեկն է եղել: ՌԴ նախարարը հավելել է, որ ցանկացած որոշում պետք է կայացնեն այդ հողի վրա ապրող մարդիկ: «Ես կողմ եմ, որ շփումները համայնքների միջև վերականգնվեն: Արդյունքում միևնույն է Ղարաբաղի ամբողջ բնակչությունը պետք է որոշի, թե ինչպես է ապրելու»,-ասել է Լավրովը, հայտնում է Turan.az-ը: Նա հավելել է, որ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կնպաստի հակամարտության կարգավորմանը: Նրա կարծիքով, կողմերը տրամադրված են փոխզիջման: Նա հավելել է, որ Մոսկվան արդյունք է ակնկալում Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ ռազմատեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է: Այդ մասին նա ասել է՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված Բաքվին զենք չվաճառելու վերաբերյալ հորդորին: Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցեր։ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ մասին:Հայտարարության մեջ ասվում է, որ այս նախաձեռնությունը, որը համաձայնեցվել է կողմերի հետ, անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |