Լավրով. Ցանկալի է, որ Բրատիսլավայում ԼՂ վերաբերյալ 5-ակողմ հայտարարություն ընդունվի 3 դեկտեմբերի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ցանկալի կլինի, որ Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 5-ակողմ հայտարարություն ընդունվի՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: «Ցանկալի կլիներ, որ դա 5-ակողմ հայտարարություն լիներ, իհարկե, եթե ստացվի: Եթե ոչ, ապա ամեն դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարներն առանձին հայտարարությամբ հանդես կգան»,-ասել է Լավրովը, հայտնում է Turan.az-ը: Ըստ Լավրովի, հայտարարությունը կամփոփի վերջին շրջանում միջնորդների կողմից կատարված աշխատանքը և կհաստատվեն նախկինում նախանշված սկզբունքները: Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմ է «շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»:«Ես կողմ եմ շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»,-ասել է Լավրովը՝ մեկնաբանելով հայ և ադրբեջանցի լրագրողների վերջերս կայացած փոխադարձ այցերը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է նաև, որ ռազմատեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է: Այդ մասին նա ասել է՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված Բաքվին զենք չվաճառելու վերաբերյալ հորդորին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |