Մամեդյարով. Ադրբեջանցիները պետք է վերադառնան սկզբից 5 շրջաններ, հետո՝ 2, հետո՝ ԼՂ![]() 3 դեկտեմբերի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ըստ որի առաջնային են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը: Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը ևս կարևորում է անվտանգության հարցերը՝ նշելով, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Turan.az-ը: Նա ասել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: «Խոսքը բռնի տեղահանվածների անվտանգության մասին է, որպեսզի նրանք վերադառնան հանգիստ մթնոլորտում, ոչ թե ինքնաձիգերի փողերի տակ: Ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա 5 շրջաններ, հետո՝ 2, հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Ուստի, մենք խնդրել ենք համանախագահներին զեկույց պատրաստել և շարադրել անվտանգության այդ հարցերի իրենց տեսլականը»,-ասել է Մամեդյարովը: Էլմար Մամեդյարովը Բաքվում իր ռուս պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները փակուղում են: Ավելի վաղ Երևանում ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամատության հարցին:«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես՝ ինքնոշման իրավունքի իրականացում առանց սահանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի», - նշել է Մնացականյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |