ԿԳՄՍՆ մոտ ակցիայի մասնակիցները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը![]() 3 դեկտեմբերի 2019 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ երիտասարդական միության անդամները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև և պահանջում նախարարի հրաժարականը, փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանք նշում են՝ իրենք այլևս չեն ցանկանում հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպելու դեպքում էլ ցանկանում են միայն լսել նրա հրաժարականի տեքստը, հայտնում է Shantnews.am-ը: Առաջիկա քայլերը ցուցարարները դեռ չեն բացահայտում, ասում են՝ առայժմ փակ են պահում Վազգեն Սարգսյան փողոցը: Ոստիկանները հինգ րոպե ժամանակ տվեցին, որ փողոցը բացեն: Ժամանակը լրանալուց հետո ոստիկանության ծառայողներին վերջին ցուցումները տրվեցին, այն է՝ չգնալ սադրանքների, անհամաչափ ուժ չկիրառել: Ավելի վաղ ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության շենքի մոտ, այնուհետև դադարեցրին նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման: Ընթերցեք նաև.ԿԳՄՍ մոտ ՀՅԴ-ականների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել (վիդեո) ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |