«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» չի համարում կոռուպցիա քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաներ նվեր ստանալը 3 դեկտեմբերի 2019 - 18:35 AMT PanARMENIAN.Net - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, արձագանքելով որոշ ձեռնարկատերերից Երևանի քաղաքապետարանի կողմից սանիտարական մաքրման ծառայության համայնքային կազմակերպության համար «Կամազ» մակնիշի մասնագիտացված բեռնատարները նվիրատվությամբ ստանալու վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին, հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ առկա տեղեկատվության հիման վրա այն չպետք է դիտարկվի որպես կոռուպցիա, քանի որ Երևանի քաղաքապետարանի որևէ պաշտոնատար անձ նյութական օգուտ դրա արդյունքում չի ստացել։ «Մասնավոր հատվածի կողմից հանրային կառույցին, մասնավորապես համայնքային մարմիններին նվիրատվություններն ու նվիրաբերությունները ընդունված պրակտիկա են և երբեմն խրախուսվում են որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եղանակ: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ այս գործընթացում չեն բացառվում կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են ներառել պարտադրանք՝ կատարելու նվիրաբերություններ, հնարավոր պայմանավորվածություններ՝ ընկերությանը արտոնություններ տրամադրելու կամ այդ առնչությամբ անօրինական որոշումներ ընդունելու առումով: Երևան քաղաքին աղբատար մեքենաների նվիրաբերության դրվագում նման ռիսկերի վերաբերյալ որևէ հրապարակային փաստ ներկա պահին ներկայացված չէ, թեև անշուշտ կասկած են հարուցում կատարված նվիրաբերությունների ժամանակահատվածը, որը համընկնում է օրինակ՝ փոխակապկցված անձանց շինթույլտվությունների ստացման ժամանակահատվածին», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Նշվում է, որ կոռուպցիոն ռիսկեր ծնող հիմնական գործոնը Երևանի քաղաքապետարանի կառավարման ոչ բավարար թափանցիկ և հաշվետվողական գործելակերպն է, ինչը շտկելու ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել շուտափույթ միջոցառումներ: Կազմակերպությունն առաջարկում է. Երևանի քաղաքապետարանին և դրան կից համայնքային կազմակերպություններին տրամադրվող նվերներն անմիջապես գրանցել էլեկտրոնային հաշվառման հրապարակային գրանցամատյանում և հասանելի դարձնել հանրությանը: Բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը, այդ թվում՝ հողահատկացման որոշումները, ճարտարապետահատակագծային առաջադրանքները, քանդման և շինարարության թույլտվությունների ամբողջական տեղակատվությունը տեղադրել Երևանի քաղաքապետարանի կայքում: Երևան քաղաքի քաղաքաշինական գործընթացներում իրականացնել հանրային քննարկումներ, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով և ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N660 որոշմամբ: Միաժամանակ նախաձեռնել այս գործընթացների ներառականությանն ու առավել վաղ փուլում հանրային ներգրավման գործիքակազմի հզորացմանը միտված լրացուցիչ քայլեր։ Վերացնել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշումը, որը նախորդ կոռումպացված ռեժիմի կողմից հատուկ ստեղծվել է կոռուպցիոն գործարքները խթանելու նպատակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր գործարարներից նվեր է ստացել սանիտարական մաքրման ծառայության համայնքային կազմակերպության համար «Կամազ» մակնիշի մի քանի մասնագիտացված բեռնատար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով |