Հայկ Սարգսյանը ՀՀ վերադառնալ ցանկացող չծառայածներին ֆլեշմոբ է առաջարկում 3 դեկտեմբերի 2019 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող, բայց չծառայած հայերին առաջարկում է ֆլեշմոբ: Այդ մասին նա հայտնել է լրագրոցների հետ զրույցում: Սառժրգսյանն ավելի վաղ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան, բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով։ Ըստ Սարգսյանի՝ նախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի՝ ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում, հայտնում է «Ա1+»-ը: Պատգամավորը դիմեց արտերկրում բնակվող հայերին. «Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չես կարողանում դա անել, որ քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է 2 տարի Հայաստանի Հանրապետությունում ծառայելը։ Եվ եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստանի Հանրապետությունում ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ դրա մասին հայտնել ինձ, դրա մասին գրել ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ»։ «Ես առաջարկում եմ ֆլեշմոբ անել, և գուցե այդ քաղաքացիների թիվը այնքան քիչ լինի, որ ես էլ մտածեմ՝ նման նախաձեռնության իմաստ չկա»,- հավելել է Սարգսյանը: «Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են տունը և արտագաղթում են, ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել և ցանկանում եմ ՀՀ վերադարձնել այդ զրո զինծառայողին»,-ասել է նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չնշեց, թե ինչպես է հնարավոր մեկ ամսում սովորել ռազմական արվեստը։ Պատգամավորը պատրաստ է նաև քննարկել օրինագծում հնարավոր փոփոխությունները։ Լրագրողների հարցին, թե արդյոք նա ծառայել է, Հայկ Սարգսյանը դրական պատասխան է տվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |