ՄԱԿ. 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ![]() 4 դեկտեմբերի 2019 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տվյալներով 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ: Այդ մասին հայտարարվել է Մադրիդում կլիմայի փոփոխությանը նվիրված խորհրդաժողովում: Անցնող տասնամյակը նշանավորվել է «անսովոր տապով, սառույցների հալոցքով և ծովի մակարդակի գլոբալ բարձրացմամբ»՝ այդ մասին հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO): Միայն 2019-ին միջին ջերմաստիճանը նախաինդուստրիալ մակարդակից բարձր է եղել 1,1 աստիճանով: Կազմակերպությունը մատնանշել է բազմաթիվ անտառային հրդեհները, տապի շրջաններն ու փոթորիկները որպես այդ ամենի պատճառ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ փորձագետների, 2019-ը, հավանաբար, ամենաշոգը կճանաչվի 1850-ից ի վեր՝ երբ սկսվել են օդի ջերմաստիճանի կանոնավոր չափումները: Սակայն տարվա վերաբերյալ համապարփակ տվյալները կամփոփվեն 2020-ի մարտին: 2019-ին մոտ 7 մլն մարդ ստիպված է եղել լքել տունը կլիմայական աղետի պատճառով՝ առավելապես, ջրհեղեղների, փոթորիկների ու երաշտի: WMO-ն զգուշացրել է, որ մինչև տարեվերջ այդ մարդկանց թիվը կարող է հասնել 22 միլիոնի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |