«Կեր, աղոթիր, սիրիր»՝ Հայաստանում. Ինչով կզարմացնեն զբոսաշրջիկին Երևանը, Սևանն ու Դիլիջանը![]() 4 դեկտեմբերի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ «Կեր, աղոթիր, սիրիր» ֆիլմի անվանումը Հայաստանում զբոսաշրջիկի գործողությունների իդեալական պլան է, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Հայաստանին նվիրված հոդվածում: Ըստ հեղինակի, հոդվածն այն մասին,է, թե ինչպես գտնել Ֆրանսիան Երևանում, ուր այցելեն բնության սիրահարները և ուր գնան ճարտարապետությամբ հետաքրքրվողները: «Այնտեղ շատ համեղ խորոված են պատրաստում՝ մսի խոշոր կտորներից, իսկ տեղական կոնյակը հայտնի է հայկական ռադիոյից ոչ պակաս: Աղոթելու տեղ էլ շատ կա՝ այստեղ եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել 1 դարից սկսած, մինչ օրս պահվում են մեծագույն սրբություններ, օրինակ, գեղարդը, որը հավակնում է համարվել հենց այն նույն նիզակը, որով հռոմեացի զինվոր Լոնգինը խոցել է Քրիստոսին: Դե իսկ չսիրահարվել հյուրընկալ Հայաստանին ուղղակի անհնար է»,-ասվում է հոդվածում: Հեղինակը խորհուրդ է տալիս ուղևորությունը սկսել մայրաքաղաք Երևանից, թեև, նշվում է, որ տնտեսելու համար կարելի է ինքնաթիռով հասնել Գյումրի, իսկ այնտեղից 2-3 ժամում՝ մեքենայով Երևան: «Երևանին արագ, բայց համակողմանի ծանոթանալու համար, զբոսավարները խորհուրդ են տալիս զբոսնել Կասկադում: Դա 5 բաց հարթակներ են, որտեղ շատրվաններ են, թանգարաններ, ինչպես նաև քաղաքի լավ տեսարան է բացվում: Հաջորդ կետը կարող է դառնալ Ֆրանսիայի հրապարակը, որտեղ կանգնեցված է հայտնի Օգյուստ Ռոդենի քանդակը, որը Հայաստանին է նվիրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ պարտադիր է Սևան այցելել, ուր Երևանից կարելի է հասնել ընդամենը 50 րոպեում: Խորհուրդ է տրվում լինել նաև Դիլիջանում, որը Երևանից 100 կմ հեռավորության վրա է: Պարտադիր են այցելության համար նաև հայկական վանքերն ու եկեղեցիները: «Աշունն իդեալական է Հայաստանին ծանոթանալու համար: Մինչև նոյեմբերի կեսը լավ տաք եղանակ է լինում, սակայն տարվա այդ եղանակին կարևորը հասունացած մրգերն են: Հայաստանում նաև համեղ է միսը, կաթնամթերքն ու գինին»,-ասվում է հոդվածում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |