Անաստասիա Գալուստյանը՝ Santa Claus Cup միջազգային մրցաշարի հաղթող![]() 4 դեկտեմբերի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup միջազգային մրցաշարի հաղթող: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Սա Անաստասիա Գալուստյանի երրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին նա երրորդ տեղն էր զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Prague Ice Cup 2019 միջազգային մրցաշարում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |