Անձնագիրը կորցրած քաղաքացու անունով շարունակել են վարկեր վերցնել նաև ոստկանություն դիմելուց հետո 4 դեկտեմբերի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Անձնագիրը կորցնելուց 20 օր անց Խաչատուր Միքայելյանի անունով տարբեր բանկերում ապօրինի մոտ 2.5 մլն դրամի վարկ է վերցվել, որից 1.3 մլն-ը չեղարկվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Միքայելյանը՝ հավելելով, որ իր անունով վարկեր վերցնել շարունակել են նաև այն բանից հետո, երբ դիմել է ոստիկանություն: Նոյեմբերի 14-ին Խաչատուր Միքայելյանը երևանյան տաքսիներից մեկում թողել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են ID քարտ, զինգրքույկ, 300,000 դրամ, քարտեր։ Ոստիկանությունում հայտարարություն տալուց մեկ օր անց Խաչատուրի ընկերը նրան հայտնել է, որ բանկերից մեկում իր անձնագրով գործարք են փորձել կատարել:Անձնագիրը կորցնելուց հետո 4 օրվա ընթացքում քաղաքացու անունից կատարվել էր 16 վարկային հարցում, ձևակերպվել մոտ՝ 1 մլն դրամի վարկեր: «Օրերս պարզեցի, որ մեր «հերոսը» նոյեմբերի 18-ից հետո, երբ ներկայացել էր Ոստիկանություն, նոյեմբերի 20-ին և 21-ին մեկ բանկում և 1 վարկային կազմակերպությունում չեղարկված անձնագրով կարողացել է 1 մլն դրամի վարկ ձևակերպել»,-գրել էր Խաչատուր Միքայելյանը՝ հիշեցնելով, որ քրգործ հարուցվել է միայն 10 օր անց, իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ ուրիշի անունով վարկ վերցնող քաղաքացին դեռ կարող է լքել երկիրը: Միքայելյանը նշել է, որ այն բանկերը, որոնք ինքն անձամբ չի այցելել, դեռ տեղյակ չեն, որ ապօրինի գործարքներ են արել, իսկ այդ բանկերում իր անունով վերցված վարկերը չեղարկված չեն: «ԱԱԾ-ից արձագանքել են դեկտեմբերի 1-ին՝ դիմումից 12 օր անց և խնդրել են ներկայանալ բացատրություն տալու։ Ոստիկանությունը նոյեմբերի 21-ից հետո ինձ հետ որևէ կապի դուրս չի եկել, քննիչը ինձ հետ չի կապնվել»,-գրել է Խաչատուր Միքայելյանը: Միքայելյանի՝ հրապարակմանն անդրադարձել է նաև պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ քննչական մարմնի պատասխանից հետո վարորդը կկալանավորվի: Պատգամավորը նշել է, որ նախատեսում են օրենքի փոփոխություն, որը հնարավորության կտա ոստիկանությանը առավել օպերատիվ գործել: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |