Նախագիծ. Շրջիկ առևտրի կետերը 50,000 դրամ տուրք կվճարեն 4 դեկտեմբերի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Երևանում գործող շրջիկ առևտրի կետերի համար նախատեսվում է 50,000 դրամ տուրք սահմանել: ԱԺ-ում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևան քաղաքի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք, նրանց այդ իրավունքը տալու է Երևանի քաղաքապետը, կարգն ու պայմանները տալու է Երևանի ավագանին։ «Այս պահին «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու այդ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես՝ ինչ կարող են նրանք վաճարել, որտեղ և որ ժամերին կարող են այդ առևտրի կենտրոնները գործել»,- նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Գաբրիելյանի խոսքով, օրենքի նախագծով առաջարկվում է առևտրի կենտրոնների աշխատանքները համակարգելու լիազորությունները տալ Երևանի ավագանուն։ «Երևանի ավագանին կարողանալու է հաստատել Երևան քաղաքում այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր և որ ժամերին։ Այս պահին տարբեր ձևափոխված մեքենաներ, այդ թվում նաև Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում վաճառում են ամենատարբեր տեսակի ապրանքներ, երբեմն նաև սանիտարական պայմանների կոպտագույն խախտմամբ»,- նշել է Գաբրիելյանը։ Պատգամավորի խոսքով՝ նախագիծն ուղարկել է նաև Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, բայց այս պահին դեռ նրանց կողմից առաջարկներ չի ստացել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |