Մահացած զինծառայողի հարազատներն ԱԺ առջև պահանջում են պարզել դեպքի մանրամասները

Մահացած զինծառայողի հարազատներն ԱԺ առջև  պահանջում են պարզել դեպքի մանրամասները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին դեռևս չպարզված հանգամանքներում մահացած ՊԲ զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ԱԺ առջև պահանջում են պարզել դեպքի մանրամասները: Նրանք հայտարարում են՝ եթե քննություն է ընթանում, ինչո՞ւ են ինքնասպանության վարկածն առաջ քաշում, հայտնում է pastinfo.am-ը:

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Մահացած զինծառայողի հարազատներին է մոտեցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավաստիացնելով, որ բողոլ մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության։ Նրանք պահանջել են հանդիպում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և Զոհրաբյանը դա փոխանցել է Քոչարյանին, ինչից քիչ անց նա ևս մոտեցել է ցուցարարներին։

«Ես կարող եմ Ձեզ մի բան խոստանալ՝ մեր հանձնաժողովը, համարեք այս պահից ճշմարտության բացահայտման հարցում ձեր կողքին կանգնած է։ Ահավոր բան է, որ բանակում տեղի են ունենում նմանատիպ հանցագործություններ, ՝ սպանություն, ինքնասպանություն, դա երեկ չծնվեց, տարիների կուտակված երևույթներն են»,-հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

Մահացածի հորեղբայրը հայտարարել է, որ եթե ճշմարտությունը չբացահայտվի, զինվորի մարմինը կբերենք հենց շենքի մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---