ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ է հայտարարել և լքել ԱԺ դահլիճը 4 դեկտեմբերի 2019 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին: Կուսակիցների հետ դահլիճը լքելուց առաջ Աբովյանը նշել է, որ այս պայմաններում աշխատել չեն կարող, քանի որ երկու օր է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ներդրումներին վերաբերող մի նախադասությունը դարձել է «մառազմի և մազոխիզմի փառատոն»: «Մենք էս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասության, փոշիացնելու մի վայր: Մենք այսօր լքում ենք Խորհրդարանը և դուք եք մեղավոր, որ կառավարությանը հարցեր տալ չենք կարող,-ասել է Աբովյանը: Արձագանքելով ԲՀԿ-ի հասցեին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցրած հարցին, թե քանի գլխանի էին, որ վարչապետ չընտրեին, Աբովյանն ասել է, որ այնքան գլխանի են, որքան իրենց ձայն են տվել: Դեկտեմբերի 3-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ Աբու Դաբիի շեյխը ցանկացել է ներդրումներ անել Հայաստանում, սակայն հիասթափվել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից: Հայկ Մարությանն արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով, որ պոտենցիալ ներդրողները Կենտրոնում են ցանկացել հիվանդանոց և հյուրանոց կառուցել, սակայն մայրաքաղաքի կենտրոնը գերծանրաբեռնված է: Կարդացեք նաևԾառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |