Կարապետյանը՝ Ծառուկյանի հյուրանոցի շինարարության մասին. «Շուստրի» տղայի պես փորձել են շրջանցել օրենքը![]() 4 դեկտեմբերի 2019 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին շինթույլտվություն չի տվել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Դեկտեմբերի 3-ին Մարությանն ասել էր, որ Ծառուկյանն ապօրինի, առանց շինթույլտվության շինարարություն է իրականցրել Աբովյան փողոցում: Ի պատասխան այս հայտարարության՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ Մարությանն իրեն թույլտվություն է տվել է՝ ներկայացնելով որոշ թղթեր: «Խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ նախագծման թույլտվությունը և շինարարական թույլտվությունը։ Նախագծի թույլտվությունը ստանալուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համայնքին՝ շինթույլտվություն ստանալու համար, որից հետո միայն կարող է սկսել շինարարական աշխատանքները»,- մանրամասնել է Կարապետյանը։ Խոսնակն անդրադարձել է նաև Ծառուկյանի այն հակադարձմանը, թե շինթույլտվությունը տվել է ոչ թե Մարությանը, այլ Նարեկ Սարգսյանը։ «Շինթույլտվություն տալիս է միայն համայնքի ղեկավարը, մենք Նարեկ Սարգսյան անունով քաղաքապետ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Տարոն Մարգարյան քաղաքապետ, որը 2018թ. փետրվարի 16-ին տվել է շինթույլտվություն»,– ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ դրանից 3 օր անց Վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության սեփականատիրոջ բողոքը: Կարապետյանի խոսքով՝ այդ բողոքը վարույթ ընդունելուց հետո Ծառուկյանի շինթույլտվությունը կասեցվել է. «Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձելով շրջանցել օրենքը՝ այդտեղ իրականացրել է կառուցապատում»,-ասել է քաղաքապետի խոսնակը: Կարապետյանը նշել է, որ կառուցապատողը մի քանի անգամ տուգանվել, ինչից հետո գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Կարապետյանը նշել է, որ 2019-ի ապրիլին Մարությանը որոշակի փոփոխություններով «Մուլտի Գրուպին» տվել է երկրորդ նախագծման թույլտվություն, սակայն շինթույլտվության դիմում, ըստ Կարապետյանի, քաղաքապետարանը չի ստացել։ Կարդացեք նաև՝Ծառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |