Միջազգային իրավունքում չկան հակամարտությունների լուծման գերակա սկզբունքներ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն միջոցը քաղաքական երկխոսությունն է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Լազար Կոմանեսկուն: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Կոմանեսկուն նշել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկն է: «Սակայն դրա հետ մեկտեղ 1975թ. Հելսինկյան ակտում գրանցվել են եւս 10 սկզբունքներ, որոնցից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Հակամարտության կարգավորման համար կարեւոր են ինչպես ազգերի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքը»,-ասել է Կոմանեսկուն: Ռումինիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ բարձր է գնահատել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների կնքած մոսկովյան հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:



Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, որ սահմանված են ՄԱԿ-ի Կոնվենցիայի կողմից, հավասար են: «Միջազգային իրավունքում չկան հակամարտությունների լուծման գերակա սկզբունքներ»,-ասել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---