ՀՀ-ն այն երկրների 5-յակում է, որտեղ կարելի է անսովոր և մատչելի դիմավորել Ամանորը![]() 4 դեկտեմբերի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է այն երկրների 5-յակում, որտեղ ռուսաստանցիները կարող են մատչելի գներով և անսովոր դիմավորել Նոր տարին, գրում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ Հայաստանը ռուսաստանցիների համար էկզոտիկ երկիր չէ, սակայն, այնտեղ շատ բան կա տեսնելու: «Տեղացի զբոսավարները պնդում են, որ ձմռանը Հայաստանում շատ գեղեցիկ է: Ի դեպ, Հայաստանում հեռարձակվում են միանգամից երկու նախագահների ամանորյա շնորհավորանքները՝ սկզբից ՀՀ-ի, հետո, 1 ժամ անց կարելի է դիտել ՌԴ նախագահի շնորհավորանքը»,-ասվում է նյութում: Նշվում է, որ ավիատոմսերի արժեքը մինչև Երևան սկսվում է 15,000 ռուբլուց: Հայաստանից բացի ցուցակում ընդգրկվել են նաև Շոտլանդիան, Մոնակոն, Բահրեյնն ու Տանզանիան: Ընթերցեք նաև.«Կեր, աղոթիր, սիրիր»՝ Հայաստանում. Ինչով կզարմացնեն զբոսաշրջիկին Երևանը, Սևանն ու Դիլիջանը Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |