ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են Մամեդյարովի հետ![]() 4 դեկտեմբերի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Բրատիսլավայում մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Ալիևան Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Interfax.az-ը: «Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Բրատիսլավայում հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Անդրե Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ»,-գրել է նա: Դեկտեմբերի 4-ի երեկոյան նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում: Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որադրբեջանական կողմը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: «Խոսքը բռնի տեղահանվածների անվտանգության մասին է, որպեսզի նրանք վերադառնան հանգիստ մթնոլորտում, ոչ թե ինքնաձիգերի փողերի տակ: Ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա 5 շրջաններ, հետո՝ 2, հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Ուստի, մենք խնդրել ենք համանախագահներին զեկույց պատրաստել և շարադրել անվտանգության այդ հարցերի իրենց տեսլականը»,-ասել է Մամեդյարովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |