Փաշինյանը Սարգսյանի մեղադրանքի մասին․ Քննությունը կպարզի՝ ինչ է եղել![]() 4 դեկտեմբերի 2019 - 20:02 AMT PanARMENIAN.Net - ՀՔԾ-ն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից 489 մլն դրամի հափշտակման կատարումը կազմակերպելու գործով: Արձագանքելով մեղադրանքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել է, որ քննությունը կպարզի՝ ինչ է եղել: «Այս լուրը կարդալով՝ պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այս մարմինը փակել՝ հաշվի առնելով, որ այն կոռուպցիոն ծրագիր է ու գյուղացիներին ոչինչ չի տալիս: ՀՔԾ հաղորդագրությունից պազվում է, որ նավթամթերքի գնի սուբսիդավորման ծրագրով մրցույթ է հայտարարվում և մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին, և, ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգյանը պետական մարմնին է հանձնարարում, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որ էժան է առաջարկում, այլ նրանից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ բան չի ասի: Դրա անունն է՝ «Ֆլեշ», - ասել է Փաշինյանը: Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը չհեռանալու մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |