ԱՄՆ Կոնգրեսը բավարար հիմքեր է գտել Թրամփի իմպիչմենտի համար 5 դեկտեմբերի 2019 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական կոմիտեի ղեկավար Ջերալդ Նադլերը հայտարարել է, որ բավարար հիմքեր կան նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի համար: Ըստ նրա, Թրամփը գերազանցել է լիազորությունները և խախտում արել: Կոմիտեում լսել են 4 փորձագետների, որոնց ցուցմունքները, ըստ Նադլերի, հաստատել են այդ փաստը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: «Նախագահը իմպիչմենտի հանգեցնող խախտում է արել: Նա խնդրել է օտարերկրյա կառավարությանը միջամտել մեր ընտրություններին: Հետո դա ի հայտ է եկել և նա խանգարել է քննիչներին: Երկու անգամ»,-հայտարարել է Նադլերը: Նա նաև ԱՄՆ նախագահի գործողությունները սպառնալիք է համարել ազգային անվտանգությանը և սպառնալիք առաջիկա ընտրություններին: Նադլերը նշել է, որ Թրամփին արդարադատությանը խոչընդոտելու մեջ մեղադրելու համար վկայությունները «ավելի քան բավարար են»: Մինչդեռ ինքը Թրամփը «կատակ» է անվանել իր իմպիչմենտի մասին զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Թրամփն առաջին նախագահն է ԱՄՆ պատմության մեջ, որը փորձել է խանգարել իմպիչմենտի քննությանը՝ մերժելով Կոնգրեսի համապատասխան լիազորություններն ու նույնիսկ սպառնալով վկաներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |