Թուրքիայում դպրոցականների են դատում ահաբեկչություն քարոզելու եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու համար15 նոյեմբերի 2008 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվել է անչափահաս քուրդ դպրոցականների դատական հետապնդումը: Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի վեց դպրոցականներ մեղադրվում են ահաբեկչություն քարոզելու եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու մեջ: Յուրաքանչյուրին սպառնում է մինչեւ 20 տարվա բանտարկություն: Դատական իշխանությունների ներկայացուցիչը թուրքական հեռուստաալիքներից մեկին հաղորդել է. «Մի խումբ անչափահասներ ձերբակալվել են հանրահավաքի ժամանակ Թուրքիայի հարավ-արեւելքում, հանրահավաքում ելույթ էր ունենում երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նրանք անկարգություններ են կազմակերպել. այրել են թուրքական դրոշը, հրկիզել են տասնյակ ավտոմեքենաներ եւ վարչապետի թիկնապահների վրա պայթուցիկ նյութով շշեր են նետել»: Ընթացիկ տարվա օգոստոսին Թուրքիայի իշխանությունները քրեական գործ էին հարուցել հինգ քուրդ դեռահասների դեմ` որպես բողոքի նշան ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանքում գտնվելու դեմ անհնազանդության զանգվածային ակցիա կազմակերպելու համար, որը ցմահ պատիժ է կրում թուրքական բանտում: Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |