ԱԺ-ում Երևանի քաղաքապետարանին փոխանցված նվիրատվություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել 5 դեկտեմբերի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ստեղծվել է Երևան համայնքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամք կա՝ պարզելու բոլոր կասկածները: Հանձնաժողովի ստեղծումը ԼՀԿ խմբակցության նախաձեռնությունն է։ Քննվելու են Երևանի քաղաքապետարանին տրամադրված նվիրատվությունները: Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հանձնաժողովը կուսումնասիրի 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը կորոշվի ԱԺ հերթական նիստում: Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված նվիրատուների ցուցակին, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումներին այն մասին, որ նվիրատուները քաղաքապետարանից շինթույլտվություններ են ստացել: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ եթե պարզվի, որ այս ամենն իրականություն է, ապա սա լինելու է հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկը: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք գույք են նվիրաբերել քաղաքապետարանին և որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |