Ալիևը ստորագրել է Մեջլիսի արձակման հրամանագիրը. Ընտրությունների օրը հայտնի է 5 դեկտեմբերի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է երկրի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի արձակման վերաբերյալ հրամանագիրը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2020-ի փետրվարի 9-ին, հայտնում է Haqqin.az-ը: Ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանն օրինական էր համարել Միլի մեջլիսի արձակումը և արտահերթ ընտրությունների նշանակումը: Համապատասխան որոշումն ընդունվել էր պետության ղեկավարի հարցմանն ի պատասխան: Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Ադրբեջանի Միլի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |