Փոխնախարար. 10 միլիոն դրամով 1 ամիս ծառայելու առաջարկը ՊՆ համար ընդունելի չէ 6 դեկտեմբերի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել մեկ ամիս, հայտարարել է, որ այն ՊՆ-ի համար ընդունելի չէ: «Ցանկացած լավ փորձ մենք կկիրառենք, բայց այն, որն առաջարկել է պարոն Սարգսյանը, դա ընդհանրպես մեզ համար ընդունելի չէ», - ասել է փոխնախարարը, հայտնում է Aysor.am-ը։ «Մենք չենք գտնում, որ միջազային այն փորձը, որը մեջբերվում է, կիրառելի է Հայաստանում, Հայաստանն առանձնահատուկ պայմաններում է իր գործունեությունը ծավալում, մեզ համար չի կարելի չոր վերցնել ու կիրառել», - ասել է նա՝ հավելելով, որ ՊՆ իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում: Բալայանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը բաց է քննարկումների համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարան էր ներկայացրել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքացին 10 մլն դրամ վճարելով կարող է արագացված ծառայություն անցնել, որի տևողությունը 1 ամիս կլինի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |