Վլադիմիր Բուկարսկի. Անհրաժեշտ է դադարեցնել Մոլդովայի ամոթալի անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին15 նոյեմբերի 2008 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայի անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին խոչընդոտ է ԱՊՀ-ում Մոլդովայի առաջատար դերի եւ երկրի վերաինտեգրման համար: Այս մասին հայտարարում է մոլդովացի քաղաքագետ Վլադիմիր Բուկարսկին: «ՎՈՒԱՄ-ը մի կազմակերպություն է, որ ստեղծվել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ միակ նպատակով` խոչընդոտել ԱՊՀ երկրների ինտեգրմանը: Հիշենք միանգամայն արդարացի գնահատականը, որ տվեց ՎՈՒԱՄ-ին Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը` այս դաշինքը, ի տարբերություն ԱՊՀ-ի ու ԵվրԱսՏՀ-ի, բոլորովին զուրկ է տնտեսական բաղադրիչից»,-ասել է նա: Նրա կարծիքով, ՎՈՒԱՄ-ում Մոլդովայի անդամակցության յուրաքանչյուր նոր օր հետաձգում է մերձդնեստրյան կարգավորումը անորոշ ժամանակով: «Դեռ երեկ էր հարկավոր դուրս գալ ՎՈՒԱՄ-ից, իսկ ավելի լավ կլիներ ընդհանրապես չանդամակցել այդ չափազանց կասկածելի կազմակերպությանը, որը ոչինչ չի տալիս մեր երկրին, ներքին եւ արտաքին վնասներից բացի: Այսօր, երբ կասկածի տակ է դրվում ապագայում երկրի վերամիավորման բուն հնարավորությունը, անհրաժեշտ է որքան կարելի է արագ դադարեցնել Մոլդովայի ամոթալի անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին,-ընդգծել է Վլադիմիր Բուկարսկին, հաղորդում է 1news.az-ը: Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը հայտարարել էր. «Եթե կազմակերպությունն արդյունավետ չէ, չկա նաեւ ձգտում դեպի նա: Եթե անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին խոչընդոտ դառնա երկրի միասնականության վերականգնման համար, Մոլդովան անկասկած դուրս կգա այդ կազմակերպությունից»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |