ԱԺ-ում քննարկում են զինվորին ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնելու առաջարկը 6 դեկտեմբերի 2019 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը։ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է ավելի խիստ պատիժ սահմանել այդ դեպքերի համար, քան նախատեսված առավելագույնը 3 տարի ազատազրկումն է:«Թշնամու կրակոցից շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանություններից»,-ասել է պատգամավորը: Առաջարկվում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար սահմանել 4-8 տարի ազատազրկում: Եթե այս արարքները կատարվել է մի խումբ անձանց, սպաների, հրամանատարի, ենթակայի կողմից մեկ այլ ենթակայի նկատմամբ, պարբերաբար միևնույն անձի նկատմամբ, ապա ժամկետը կկազմի 5-10 տարի: Իսկ եթե անցանքներն իրականացվել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա 7- 12 տարի: Ըստ պատգամավորի, ինքնասպանության հասցնելը նաև զինվորական ծառայության կանոնադրական հարարբերությունների խախտման, զինծառայողներին նվաստացնելու հետևանք են, ուստի դրանք պետք է դիտարկվեն որպես զինվորական հանցագործություն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |