Երկրաշարժից քանդված ՀԿԵ «Ղալթախչի» կայարանը շահագործման է հանձնվել 6 դեկտեմբերի 2019 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման գործընթացը: Դրանից հետո երկաթուղայինները շարունակում էին աշխատել ժամանակավոր շինություններում՝ ապահովելով գնացքների անխափան երթևեկությունը՝ այդ թվում բնական աղետից հետո հանրապետության համար ծանր առաջին ամիսներին: Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է կայարանի նոր շենք, վերականգնվել ԷԿՀ-ն, տեղադրվել անհրաժեշտ սարքավորումներ, գազաֆիկացվել կառույցներ: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է ավելի քան 60 մլն դրամ: 4-րդ դասի բեռնատար միջանկյալ «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է ավելի քան 360 գնացք, բեռնաթափման տարեկան ծավալը կազմում է 4000 տոննա: Կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր: Սա արդեն երրորդ կայարանն է, որտեղ 2017 թվականից վերականգնվել կամ վերակառուցվել են ԷԿՀ հենակետները: 2017-ին նման ծրագիրն ավարտվել է «Կարմիր Բլուր» կայարանում (արժեքը՝ 57,5 մլն դրամ), 2018-ին՝ «Զոդ» կայարանում (արժեքը՝ 52 մլն դրամ): Բոլոր աշխատանքները կատարվել են բացառապես սեփական ուժերով, ինչը փաստում է Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների բարձր որակավորումը: Տարեկան երկաթուղին տարբեր ոլորտների մասնագետների ուսուցմանն ուղղում է 40 – 50 մլն դրամ: ՀԿԵ-ի գործունեության ընթացքում Հայաստանի երկաթուղում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգի 9 հենակետ: 2008 թվականից ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի սարքավորումների արդիականացմանը Հարավկովկասյան երկաթուղին ուղղել է ավելի քան 3,5 մլրդ դրամ: Երկաթուղային ենթակառուցվածքի և օբյեկտների վերակառուցումը, երկաթուղային ձեռնարկությունների վերականգնումը, գծային տնտեսության արդիականացումը և անվտանգության մակարդակի կատարելագործումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատանքի առաջնահերթություններից են: 2008 թվականից վերականգնվել են Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոները, վերանորոգվել և վերակառուցվել են 55 խոշոր արհեստական կառույցներ, 482 կմ գիծ, 54 գծանց, խոշոր կայարանները, այդ թվում ուղևորատար համակարգի 48 շենք և շինություն, կայարանային համակարգի 70 շենք և շինություն: 2008-2019 թթ. Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմել են 120 մլրդ դրամ: «ՀԿԵ» ՓԲԸ- ն հանդիսանում է « Ռուսական երկաթուղիներ » ԲԲԸ - ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը : Համաձայն 2008 թ . փետրվարի 13- ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով : Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա |