Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շատ է գնահատում Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների ներկա ձեւաչափը15 նոյեմբերի 2008 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե տեսնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: «Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը «միանշանակ հաստատեցին իրենց պատրաստակամությունը եւ մտադրությունները բարձր մակարդակով հանդիպումները շարունակելու վերաբերյալ, ընդ որում արեցին դա առաջին անգամ 14 տարվա ընթացքում փաստաթղթի ձեւով, որի տակ դրեցին իրենց ստորագրությունները»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, դա տեղի ունեցավ առաջին անգամ «հակամարտության թեժ փուլի ավարտից» հետո: «Երկրորդը, Մոսկովյան հռչակագրում կան նախագահներ Ալիեւի ու Սարգսյանի կոնկրետ հանձնարարականներն իրենց ԱԳ նախարարներին` ակտիվացնել փոխզիջումների որոնման աշխատանքները: Երրորդը, առաջին անգամ համատեղ փաստաթղթում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները գրանցեցին մադրիդյան փաստաթղթի առկայության փաստը, որը համանախագահները մեկ տարի առաջ փոխանցել էին կողմերին եւ որն այժմ ԵԱՀԿ-ի արժեքներից է»,-ընդգծել է նախարարը: Ս.Լավրովը մեծապես կարեւորում է այն փաստը, որ «հայկական եւ ադրբեջանական կողմերը նախագահների մակարդակով գրանցեցին այդ փաստաթղթի առկայությունն ու այն հաշվի առնելու պատրաստակամությունը»: «Սա շատ մեծ քայլ է առաջ»,-ասել է նա` կարեւորելով Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը: «Արեւմուտքի մեր գործընկերները կասկածներ ունեին, թե ՌԴ-ն կփորձի ինչ-որ նոր ձեւաչափ ստեղծել, սակայն մենք միտք էլ չունեինք դա անել, մենք շատ ենք գնահատում եռակողմ ձեւաչափը»,-ասել է նա: «ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն այս հակամարտությունում չունեն մարտավարական տարաձայնություններ, աշխատում են նույն ուղղությամբ եւ դրդում են կողմերին համաձայնության: Մոսկովյան հռչակագրում ընդգծվում է այս մեխանիզմի պահպանման կարեւորությունը եւ այն անհրաժեշտ է օգտագործել»,-ասել է Լավրովը: Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում ընդունվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսական զարգացման ու տարածաշրջանում համակողմանի համագործակցության համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |