Հարկերի նվազում և մաքսատուրքի աճ. Ինչ է սպասվում ՀՀ-ում 2020-ին 6 դեկտեմբերի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - 2020-ին Հայաստանում մի շարք հարկային փոփոխություններ են սպասվում: PanARMENIAN.Net –ը անդրադառնում է դրանցից մի քանիսին: 2020-ին ուժի մեջ կմտնեն ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, մասնավորապես, նախատեսվում է եկամտահարկի համահարթեցում: Եթե այժմ ամսական մինչև 150,000 աշխատավարձ ստացողներից գանձվող եկամտահարկը 23% է, 150,000-ից մինչև 2 մլն ստացողների համար՝ 28%, իսկ 2 մլն և ավելի ստացողների դեպքում՝ 36%, ապա 2020-ի հունվարի 1-ից բոլորից կգանձվի 23% եկամտահարկ: Իսկ 3 տարում հարկը կհասնի 20%-ի: Շահութահարկն այժմ կազմում է 20%, սակայն, ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այն կնվազի մինչև 18%: 2020-ի սկզբից ուժի մեջ կմտնի նաև ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից տրանսպորտային միջոցների մաքսազերծման նոր կարգը: Հայաստանի համար մինչև 2020-ի հունվարի 1-ը գործում էր անցումային շրջան՝ ԵՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով։ Այժմ շրջանն ավարտվում է։Ըստ այդմ, նոր ավտոմեքենաների համար 2020-ի հունվարի 1-ից ՀՀ համար գործող մաքսատուրքը կկազմի 15%։ 5-7 տարեկան, մինչև 3000 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի 20%, սակայն ոչ պակաս, քան 0․44 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։Նույն տարիքի մեքենաները 3 խորանարդ լիտրից մեծ աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի նույն 20 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 0․8 եվրո՝ յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար։ 7 տարեկանից հին մեքենաների մաքսատուրքը կազմելու է 1․4-1․6 եվրո՝ 1 խորանարդ սանտիմետրի համար։ Առավել մանրամասն կարգին կարելի է ծանոթանալ Եվրասիական հանձնաժողովի կայքում։ 2020-ի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման առցանց առևտրի շեմը կնվազի մինչև 200 եվրո: Նման նվազում տեղի կունենա ԵՏՄ բոլոր երկրներում: Թեև շեմը կնվազի մինչև 200 եվրո, սակայն կկիրառվի յուրաքանչյուր առանձին առաքանիի դեպքում: Այժմ այդ շեմը ԵՏՄ բոլոր երկրներում 500 եվրո է մեկ ամսում կատարած գնումների համար, իսկ ՀՀ-ում՝ 200,000 դրամ (մոտ 378 եվրո): Եթե մեկ ամսվա ընթացքում դեպի Հայաստան պատվիրվող ապրանքների ընդհանուր գումարը գերազանցում է վերոնշյալը, կամ քաշը գերազանցում է 30 կգ-ն, ապա գնորդը պարտավոր է վճարել ապրանքի արժեքի 30%-ը: 2020-ին կփոխվի նաև մաքսատուրքի տոկոսը: Այդպես, եթե Հայաստանից պատվիրված առաքանիի արժեքը գերազանցի 200 եվրոն կամ քաշը գերազանցի 31 կգ-ն, գնորդը պարտավոր կլինի վճարել ապրանքի արժեքի 15%-ը՝ նախկին 30%-ի փոխարեն: 2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները: ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |