Մոսկվայում աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները![]() 6 դեկտեմբերի 2019 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Դեկտեմբերի 11-ին ՌԴ մայրաքաղաքում կայանալիք «Ռուսական սակարկություններ Մոսկվայում» աճուրդում ներկայացվելու են XX դարի ամենամեծ ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի նամակները: Նամակները գրվել են կալանավայրում, 1974-1978թթ.: Ռեժիսորը պահվել է խիստ ռեժիմով ճամբարի ծանր պայմաններում, ասվում է «12-րդ աթոռ» աճուրդի տան պորտալում: Նամակները հասցեագրված են քրոջն ու զարմիկին, կան նաև Փարաջանովի լուսանկարներն ու նկարները: Նամակներից մեկը իր դիմանկարով բացիկ է, որտեղ նա պատկերված է փշալարի հետևում, կա նաև նրա դիմանկարը կալանավորի հագուստով: Նամակներում Փարաջանովը պատմում է նաև մեկ այլ հայտնի ռեժիսոր, Անդրեյ Տարկովսկու մասին, որի հետ ծանոթացել է 1966-ին: Աճուրդի կատալոգում առաջին անգամ հրապարակվելու է երկու հայտնի ռեժիսորների ծանոթության պատմությունը: Յուրաքանչյուր լոտի գինը 325,000 ռուբլի է: Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Փարաջանովի ամենահայտնի ֆիլմը «Նռան գույնն» է: Այն պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին: 1973 թվականին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրել են արվամոլության մեջ։Բազմաթիվ հայտնի արվեստագետներ դատապարտել են Փարաջանովին բանտում պահելու փաստը: Բանտում նա անցկացրել է 4 տարի: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանեց ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» վավերագրական ֆիլմում։Փարաջանովը մահացել է 1990 թվականին՝ քաղցկեղից : 1991 թ-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները և մանրանկարները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |