Վարչապետ. 2020-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով գերազանցելու ենք Ադրբեջանին![]() 6 դեկտեմբերի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 2019-ին մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին առաջ կանցնի Ադրբեջանից: Այս մասին 2020 թվականի բյուջեի վերջնական քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս սանդղակում Հայաստանը վերջին տասնամյակներում եղել է վերջինը։ Բայց մենք 2020-ին առաջ ենք անցնելու Ադրբեջանից։ Սա է տնտեսական հեղափոխության դրոշը, որը տանում է ՀՀ ազատ, աշխատասեր, հպարտ քաղաքացին»,- ասել է Փաշինյանը: 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ վարչապետն ամփոփել էր նաև անցնող տարվա տնտեսական վիճակագրությունը՝ նշելով, որ տնտեսական աճը 2019-ի 9 ամսվա կտրվածքով 7.5% է, և սա տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է: Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ն ընդունեց 2020-ի բյուջեի նախագիծը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |