Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1% 7 դեկտեմբերի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը, 2019թ. նոյեմբերը 2018թ. նոյեմբերի նկատմամբ, կազմել է 1%, նախորդ ամսվա նկատմամբ ցուցանիշը 1.1% է: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.05%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավավռ քաղաքում: Երևանում սպառողական գների մակարդակն աճել է 1.1%-ով: Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի ամփոփիչ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: «Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ՝ այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և ցածր մակարդակի վրա, Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: Սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են»,-ասել էր վարչապետը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |