Ֆինանսների նախարարը դեմ է առողջության պարտադիր ապահովագրությանը 7 դեկտեմբերի 2019 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ֆինանսական բլոկի ներկյացուցիչները դեմ են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին, որը, ըստ հայեցակարգի, նախատեսվում է ներդնել 2022-ին: Այս մասին դեկտեմբերի 7-ին հրավիրած ասուլիսին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը, հայտնում է Civilnet--ը: Ֆինանսների նախարարն այստեղ հակասություն է տեսնում կառավարության՝ հարկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության հետ, որի նպատակն է հավելյալ միջոցներն ուղղել տնտեսություն: «Մի կողմից մենք գնում ենք հարկային բեռի նվազեցման ճանապարհով, ԱԺ-ում ընդունվել է հարկային օերնսգիրքը, որպեսզի տնտեսվարողների մոտ գոյանան հավելյալ միջոցներ և ուղղվեն տնտեսություն: Սակայն ստացվում է, որ մենք մի կողմից դա ենք անում, միյուս կողմից էլ նորից ավելացնում ենք հարկային բեռը»,- ասել էԱտոմ Ջանջուղազյանը: Նախարարն ընդունում է, որ առողջապահության հարկային բեռն ընկնում է ոչ թե տնտեսվարողների, այլ վարձու շախատողների վրա, սակայն մեծ հաշվով, նրա կարծիքով, սա բեռ է տնտեսության վրա: «Սա, իհարկե, հարցի միայն ֆինանսական կողմն է, սակայն կա նաև մյուս կողմը: Պետությունը որոշակի գումարներ է տրամադրում հանրային առողջապահության ապահովման համար, երկու այդքան էլ ծախսում են քաղաքացիները, սակայն անգամ այդ միջոցների շրջանակում տրամադրված ծառայություններից կան դժգոհություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հայեցակարգը դեռ համակողմանի քննարկման կարիք ունի: Նա նշել է, որ ֆինանսների նախարարությունն «առողջապահական հարկի» մասով չունի նաև կոմպրոմիսային տարբերակ: «Մեր ցանկությունը զրոն է, որ ոչ մի նոր հարկային բեռ չավելացվի: Միևնույն ժամանակ, առաջարկված տարբերակը կարող է բերել նրան, որ առողջապահական ծախսերն իր վրա վերցնի պետությունը, այսինքն՝ առկա պետպատվերի տարբերակով: Այստեղ խնդիր կա նաև այն առումով, թե ով է սա անելու»,- ասաց նախարարը: Նախարարությունում նշում են՝ խոսքը ներառական համակարգի մասին է, համաձայն որի՝ առողջապահությունը Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար պետք է աշխատող մարդիկ վճարեն առողջապահական հարկ: Այդ հարցը լուծելու համար, նախարարության հաշվարկով, 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ: Վերջին շրջանում բուռն քննարկվում է առողջապահության նախարարության ներկայացրած հայեցակարգը Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու մասին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել առողջության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Նախաձեռնության կողմնակիցները նշում են ամբողջ բնակչության համար առողջապահական ծառայությունների հասանելիության կաևորության մասին, իսկ ընդդիմախոսները «նախագիծը համարում են շատ մեծ սխալ»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |