Վարչապետը Սպիտակում մասնակցել է Քըրք Քըրքորյանի կիսանդրու բացմանը (վիդեո)

Վարչապետը Սպիտակում մասնակցել է Քըրք Քըրքորյանի կիսանդրու բացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Այդ մասին վարչապետը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

Փաշինյանը մասնակցել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրուբացման արարողությանը։

Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։

Վարչապետը եղել է նաև 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնի շրջանում՝ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին:

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում վարչապետը մասնակցել է բնակարանամուտի. շահագործման է հանձնվել 8 բնակարան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---