ՀՀ ղեկավարները Ծիծեռնակաբերդում են (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ դեկտեմբերի 9-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ եմ դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասվում է գրառման մեջ։ Դեռևս 2015թ. Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Նման քայլով Հայաստանը վերահաստատել է ցեղասպանությունների դեմ համաշխարհային պայքարի առաջամարտիկ լինելու իր պատրաստակամությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |