Փոխվարչապետ. Մեքենայի ղեկը փոխելը բարդ խնդիր է, բայց պետք է լուծում գտնել 9 դեկտեմբերի 2019 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներկրման կարգում կատարված փոփոխություններին, ասել է, որ ղեկը փոխելը տեխնիկապես բարդ խնդիր է, բայց պետք է անպայման լուծումներ գտնել: Հայաստանի կառավարության դեկտեմբերի 5-ին որոշմամբ կրկին թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով: «Տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, ինչն ինքնին պարունակում է վտանգներ: Եթե փոփոխություններ չարվեն մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, պոտենցիալ հանրային վտանգ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված այդ փոփոխությունը, հայտնում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ այդ իմաստով բացառություն է արվել, ժամկետ տրամադրվել, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում: Նրա խոսքով, միաժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա պետք է աշխատեն. այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, ինչպես պետք է իրականացվի որպեսզի լինի անվտանգ: «Տեխնիկապես բարդ խնդիր է, սովորական երևույթ չէ ղեկի տեղափոխումը, բայց պետք է անպայման լուծումներ գտնել»,- ասաց փոխվարչապետը: Նա նշել է, որ իր հիշելով երեք ամիս ժամանակ է տրվում ղեկի տեղափոխություն իրականացնելու համար, բայց ընդգծել, որ խոսքը վերաբերում է ոչ թե այն հանգամանքին, որ կարելի է այդպես շահագործել, այլ ուղղակի հնարավորություն է ընձեռվել, որպեսզի այդ մեքենաների տեխնիկական վերափոխումներն իրականացվեն Հայաստանի տարածքում, որից հետո նոր շահագործվեն: ՊԵԿ հայտարարության մեջ ասվում էր, որ հետագա խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է գիտակցել, որ նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից հաշվարկված 30 օր հետո կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |