Յու. Մերզլյակով. Դժվար է ակնկալել, որ Մայնդորֆի հռչակագրի մեկնաբանություններն Երեւանում ու Բաքվում կարող են համընկնել17 նոյեմբերի 2008 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Ինձ համար դժվար է մեկնաբանել ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարությունները Մայնդորֆի հռչակագրի վերաբերյալ: Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը պետք է յուրովի մեկնաբանի այս փաստաթուղթը: Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը Ադրբեջանի ներկայացուցիչ Իսմայլովը եւս փորձում էր բացատրել մեզ, թե ինչ է ստորագրել նախագահ Ալիեւը Մոսկվայում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Բաքվում նոյեմբերի 13-ին համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրական է վերաբերվում հռչակագրին: «Բնականաբար, դժվար է ակնկալել, որ Մայնդորֆի հռչակագրի մեկնաբանություններն Երեւանում ու Բաքվում կհամընկնեն: Սակայն ես կարող եմ ասել, որ այս փաստաթղթում չկա կոնկրետ որոշում: Մեկ բան կարող եմ ասել` այն կազմված է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ հաշվի է առնում Մադրիդյան սկզբունքները»,-ասել է Մերզլյակովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |