Փոխնախարար. 2 քննչական մարմին օպերատիվ-հետախուզական գործունեության հնարավորություն կունենա![]() 9 դեկտեմբերի 2019 - 13:02 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։ Այս մասին ԱԺ-ում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: «Միաժամանակ, քանի որ ունենք միջազգային բազմաթիվ պահանջներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությանը։ Երկու քննչական մարմին ունենալու են այս հնարավորությունը»,- ասել է Գալյանը։ Փոխնախարարի խոսքով՝ արդարադատության նախարարությունն ակտիվ տեմպով զբաղված է ոլորտային քաղաքականության մշակման գործով։ «Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդումանը, պայմանավորված է այն համգամանքով, որ դեռևս չի վերջնականացվել ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը»,- ասել է փոխնախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ հատվածական կարգավորումներով ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն։ Փոխնախարարը նշել է, որ ոստիկանությունն այսօր ոչ թե զրկված է գաղտնալսելու, այլ՝ դրա ինքնուրույն կազմակերպման հնարավորությունից: Գալյանը նշել է, որ ապագայում ոստիկանությունը, հնարավոր է, համալիր կարգավորումներից հետո ունենա նման հնարավորություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |