Բադասյան.Կոշտ պայքարելու ենք «օրենքով գողերի» ու հանցավոր խմբերի դեմ 9 դեկտեմբերի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ: Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարը նշել է, մարդու իրավունքները գերակա են և որքան էլ օրենսդրական դաշտում խիստ լինի հանցավորության դեմ պայքարը, միևնույն է մարդու իրավունքները պաշտպանված են լինելու։ «Կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ։ Այդ մարդկանց հասարակության շրջանում գործելու որևէ հնարավորություն չպետք է տրվի»,- նշել է Ռուստամ Բադասյանը։ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով Հայաստանում մեկնարկած «օրենքով գողերի» դեմ պայքարին, նշել է, որ պետք չէ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել հանցավոր երևույթների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել մարդու իրավունքները: «Վրաստանում մենք անում ենք պայքար նույնատիպ հանցագործությունների դեմ՝ ըստ Եվրոպայի կոնվենցիայի չափորոշիչների։ Այժմ չեմ կարող ասել, որ մենք պայքարել ենք հանցավորության դեմ և ունենք հրաշալի արդյունքներ։ Սա ամենօրյա պայքար է, որը հարկ է զգուշավորությամբ իրականացնել։ Բայց այս պահին մենք չունենք «օրենքով գողեր», ովքեր Վրաստանում վերահսկում են իրավիճակը։ Հիմա անհրաժեշտ է պայքարել որոշ ազդակների դեմ, որոնք կարող են վերադարձնել այդ մշակույթը»,-ասել է Թեա Ցուլուկիանին։ Վրաստանում օրենքով գողերի դեմ պայքարը սկսվել է2003 թվականին։ 2019-ի նոյեմբերին առաջին ընթերցմամբ Հայաստաննի ԱԺ-ն ընդունեց քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծերի փաթեթը: Այն լայն քննարկման և բանավեճերի առարկա դարձավ: Որոշ պատգամավորներ համաձայն չէին օրինագծի ընդունմանը՝ համարելով այն անորոշ և ընդհանրացված: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |