Փոխնախարար. ՀՀ չափահաս տղամարդկանց 52%-ը ծխում է 9 դեկտեմբերի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ-ում ներկայացնելով հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, հայտարարել է, որ Հայաստանի ազգաբնակչության 28 տոկոսը ծխում է: Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 52 %-ը և կանանց՝ 2-3 %-ը: ԱԺ–ն քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման մասին» հարցը: Նա հիշեցրել է, որ ծխելն առաջացնում է թոքի, բերանի խոռոչի, կերակրափողի և մի շարք այլ օրգանների քաղցկեղ, սրտի կաթվածներ, և նպաստում այլ հիվանդությունների առաջացմանը: Ըստ փոխնախարարի, չծխողներից շատերն էլ ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության՝ թե տանը, թե աշխատավայրում: Նանուշյանը նշել է, որ հղի կանանց 70 %-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության: Oրենսդրական բարեփոխումների արդյունքում նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու վերահսկման գործառույթը վերապահել ոստիկանությանը։ Հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծով բարձր տուգանքներ են սահմանվում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։ Աշխարհում տարեկան 7 մլն մարդ մահանում է ծխելու պատճառով, 900.000 էլ՝ պասիվ ծխելու: Թոքերի ուռուցքից մահացության դեպքերի 90%-ը պայմանավորված է ծխելով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը ծխախոտ օգտագործողների թվով տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ որոշ ամերիկյան ուսումնասիրությունների արդյունքներով ծխող բնակչության քանակով 4-րդ հորիզոնականում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |