WADA-ի որոշմամբ ՌԴ-ն 4 տարի չի մասնակցի Օլիմպիադաներին և ԱԱ-ներին![]() 9 դեկտեմբերի 2019 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործկոմը միաձայն ընդունել է կազմակերպության կոմիտեի հորդորը՝ զրկել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը (Ռուսադա) Համաշխարհային հակադոպինգային կոդեքսին համապատասխանության կարգավիճակից: ՌԴ մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների իրենց ազգային դրոշի տակ: «Կոմիտեի առաջարկն ընդունվել է միաձայն»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը: Այդպիսով, Ռուսաստանը 4 տարով զրկվում է աշխարհի առաջնություններ ընդունելու և դրանց անցկացման հայտեր ներկայացնելու իրավունքից: WADA-ն նաև 4-ամյա արգելք է սահմանել ՌԴ պետծառայողների, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի և Պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության համար՝ նրանք չեն կարողանա միջազգային սպորտային միջոցառումներ այցելել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |